Submitted by H.Aslanyan on
Միրզոյան

Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Միրզոյան

Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս  մասին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Россия 24-ի լրագրողի հարցին:

«ԵՄ դեսպանների  հետ հանդիպման ժամանակ ես խոսում էի նախևառաջ ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անվտանգային ճարտարապետության մասին, և վերջին տարիներին մի շարք տարածաշրջաններում այդ ճարտարապետությունն արդյունավետ չի աշխատում: Իհարկե, նաև խոսում էի մեր մասին: Դա չեմ կարող ժխտել, ու մենք մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել ու կատարելագործել այդ անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է»,- ասել է Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին,  թե պատրաստվում են վերաֆորմատավորել ձեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ:

«Կարող են քննարկել երկկողմ հարաբերություններում սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց օրակարգում հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց չկա»,- նշել է նա:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev