Submitted by H.Aslanyan on
Գերի

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել քայլեր ձեռնարկել Բաքվում անօրինական կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում  անօրինական կերպով պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։

«Միանգամայն ակնհայտ է, որ Ալիևի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ և ռազմագերիներ են պահվում։  Ես պարզապես կոչ կանեի Ձեզ անել հնարավոր ամենը` նրանց ազատ արձակելու համար»,- նշել է կոնգրեսականը:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ի պատասխան հայտարարել է, որ հայ գերիների ազատ արձակումը տարածաշրջանում ԱՄՆ-ի շարունակական դիվանագիտական ջանքերի կարևորագույն բաղադրիչն է՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev