Submitted by detq-editor on
«ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է». Փաշինյան

«ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է». Փաշինյան

«ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս ՀՀ-ից, և դա մեզ անհանգստացնում է»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ 2020 թվականին ՀԱՊԿ նախագահն այցելել էր Հայաստան, նա ինձ հետ զրույցում ասաց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում. այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանի Հանրապետությունից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը հաճույքով կստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդկերպ չստացվի, որ հայ ժողովրդին սխալ ուղերձ են հղում. «Եթե դա նշանակի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ևս մի գործոն ավելացնել, եթե դա չի նշանակելու, մենք նման քայլ անելու մեջ իմաստ չենք տեսնում, առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից: Մենք երկար և հետևողական ենք աշխատել ՀԱՊԿ-ի հետ և շարունակում ենք աշխատել: Մեր սկզբունքներն առաջարկել ենք, որը ՀՀ-ի մասին չէ, դա այն մասին է, թե առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ գործո՞ւմ է, թե՞ ոչ, կա՞, թե՞ չկա: Մենք պատրաստ ենք առերեսվել այս հարցին»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Հայաստանի բանակը չի մասնակցում մարտական գործողություններին, և ուզում են, որ ՀԱՊԿ-ից գան և պաշտպանեն Հայաստանի Հանրապետությունը, Փաշինյանն ասել է. «2022 թվականի նոյեմբերին և սեպտեմբերին Հայաստանում մարտական բախումներ տեղի ունեցան: Ասում էին՝ ՀՀ կառավարությունը սխալ հոդվածով է դիմել ՀԱՊԿ-ին, 4-րդ հոդվածով չի դիմել, հատուկ այդպես է դիմել, որ եթե ՀԱՊԿ-ը ուզենա էլ, չկարողանա որոշում կայացնել: Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, որ հոդվածներով հնարավոր է եղել, դիմել ենք»:

Add new comment