Եվրամիությունը նորից երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը

Եվրամիությունը նորից երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը

«Եվրամիությունը հերթական անգամ 6 ամսով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը»,- ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ Նշվում է, որ դրանք վերաբերում են 1.500 ֆիզիկական և 205 իրավաբանական անձի, որոնք կապ ունեն ռուս-ուկրաինական պատերազմի հետ։

«Որոշումն ընդունվել է առանց քննարկման։ Եվրամիությունը Ռուսաստանի հետ կապված սև ցուցակը կազմել է դեռ 2014 թվականի մարտին։ Այս ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել միության տարածք, նրանց ֆինանսական ակտիվները ԵՄ տարածքում ենթակա են սառեցման, իսկ եվրոպական բիզնեսներին արգելվում է նրանց հետ որևէ կապ պահպանել»,- ասված է փաստաթղթում։

Add new comment