Արկտիկան՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախման նոր տարածք. «Bloomberg»
Արկտիկան գնալով ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ձեռք բերում և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի բախման նոր կետն է: Այս մասին գրում է «Bloomberg»-ը։
«Արկտիկայում ծովի շելֆում առկա ռեսուրսների ծավալը լավ քարտեզագրված չէ, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարածաշրջանում է գտնվում նավթի և բնական գազի համաշխարհային պաշարների մոտ մեկ քառորդը, նրա ծովային ուղիները կարող են օրերով, եթե ոչ շաբաթներով կրճատել ավանդական առևտրային ճանապարհները»,- ասված է գրառման մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Արկտիկայում և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ առճակատման դեպքում կկարողանա լուրջ վնաս հասցնել նրանց. «Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այսպես կոչված Գրենլանդիա- Իսլանդիա-Մեծ Բրիտանիա միջանցքը։ Ռուսաստանը կարող է խախտել առևտրային նավագնացությունը կամ փակել ԱՄՆ-ի համար ռազմական մատակարարման ուղիները»:
Add new comment