Submitted by detq-editor on
Press Briefings - United States Department of State

Նեդ Փրայսն անդրադարձել է իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում անդրադարձել է իրանական ռազմական ինքնաթիռի սահմանային թռիչքին՝ պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին: Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնում Նեդ Փրայսի այս ճեպազրույցը վերջինն է:

«Իրանը վաղուց չարամիտ խաղացող է տարածաշրջանում։ Իրանի ծավալած գործունեությունը սպառնում է և՛ մոտ, և՛ հեռու իր հարևաններին: Մեր մոտեցումն էր ներդրում կատարել Ադրբեջանի, Հայաստանի հետ մեր ներգրավվածության մեջ, Հարավային Կովկասում մեր ներգրավվածության մեջ, որպեսզի ստեղծվի Հարավկովկասյան տարածաշրջան, որն ավելի կայուն է, ավելի քիչ հակված հակամարտությունների ու լարվածության»,- նշել է ԱՄՆ պետդեպի խոսնակը։

Նշենք, որ օրերս Իրանի ռազմաօդային ուժերի օդանավը թռիչք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Բաքուն սա ձևակերպել է որպես «սադրիչ և ոչ բարեկամական» թռիչք:

Իրանի ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով ռազմական ինքնաթիռի թռիչքի վերաբերյալ Բաքվի մեղադրանքներին, նշել է, որ դա եղել է սովորական թռիչք, և այդպիսի թռիչքներ պարբերաբար կատարվում են Իրանի սահմանամերձ շրջանների և Իրանի ներքին տարածքում մոնիտորինգի շրջանակում:

Add new comment