Submitted by H.Aslanyan on
ԱԽ

Խաղաղության օրակարգով չենք խաբել ժողովրդին, սահմանազատված հատվածներում միջադեպեր չեն լինում, պետք է շարունակենք սահմանազատումը. ԱԽ քարտուղար

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ պատերազմ չի լինելու տարածաշրջանում, խաղաղություն է լինելու, մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հնարավոր պատերազմի վտանգին:

Հարցին՝ ո՞ր փուլում ձեր իշխանությունը կընդունի, որ Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողվել են, փակուղում են և խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, հավերժ ասել, որ բանակցում ենք ու պատերազմի վտանգով ժողովրդին սպառնալը որքանո՞վ է ճիշտ, Գրիգորյանն ասաց.

«Երբեք մենք մեր խաղաղության օրակարգով չենք խաբել: Իհարկե, միջադեպեր, կրակոցներ լինում են, բայց ես կուզեմ նշել սահմանազատման գործընթացը: Սահամանզատման արդյունքում մենք ունենք 12.7 կմ սահմանազատված հատված և նաև հավելյալ սահմանային գիծ, որտեղ երկու կողմում էլ գտնվում են սահամանապահ զորքերը, և վերջին հինգ տարվա ընթացքում միայն մեկ միջադեպ է եղել, և մենք շարունակում ենք աշխատել Ադրբեջանի հետ, որ սահամանզատումը շարունակենք և հավելյալ այդպիսի սահմանազատված հատվածներ ունենանք»:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev