Submitted by H.Aslanyan on
Թերթ

Ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին․ «Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է․ «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում` արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից եւ տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաեւ «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»` ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն): 

Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դա իր պաշտոնավարած շրջանին չի վերաբերում՝ «կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին», եւ պնդել էր, որ դրանք գաղտնի տեղեկություններ չեն` հրապարակված են, եւ արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու»: 

Մեր տեղեկություններով, ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին, որոնք, բնականաբար, ծառայեցվելու են իրենց շահերին: Բայց անգամ եթե դրանք գաղտնի տեղեկություններ չեն, միայն այն փաստը, որ տրամադրվել են գումարի դիմաց, բավարար է, որ հանցագործություն դիտվի:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանի նախկին ռեֆերենտ Մուրադ Բոջոլյանը 2002-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման` դավաճանության հոդվածով, միայն այն բանի համար, որ Հայաստանում հրապարակված մամուլից ծաղկաքաղ էր արել եւ գումարի դիմաց տրամադրել թուրքական հատուկ ծառայություններին»։

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev