Ռուսական «Սու-27»-ը բախվել է ամերիկյան «MQ-9» ԱԹՍ-ին
Ռուսական «Սու-27» կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան «MQ-9» անօդաչու թռչող սարքին, հայտնում է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրային տարածքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին արդեն տեղեկացրել են Սև ծովում ռուսական «Սու-27»-ի և ամերիկյան անօդաչու թռչող սարքի միջև տեղի ունեցած օդային միջադեպի մասին, հայտնել են Սպիտակ տնից՝ հավելելով, որ Պետդեպարտամենտը մտադիր է այդ հարցով շփումներ ունենալ Ռուսաստանի հետ։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ «Սու-27» ինքնաթիռներից մեկը զորավարժություններ կատարելիս դիպել է «MQ-9»-ի պտուտակին։ Դեպքի հետևանքով անօդաչու թռչող սարքը կորցրել է կառավարումը, և հրամանատարությունը ստիպված է եղել խորտակել այն։ ԱՄՆ հրամանատարությունը կոչ է արել ռուս զինվորականներին գործել պրոֆեսիոնալ և անվտանգ՝ նշելով, որ նման միջադեպերը կարող են հանգեցնել չնախատեսված էսկալացիայի։
Add new comment