Submitted by H.Aslanyan on
Դավիթ

Սյունիքի դիմակայունության բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է․ Դավիթ Խուդաթյան

Սյունիքի դիմակայունության բարձրացումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Գորիսում Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ»,- ասաց նա։

Խուդաթյանի խոսքով, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը մասնավորապես Սյունիքի մարզում ռազմավարական կարևորություն ունի. «Հավաստիացնում եմ, որ մենք ջանք ու եռանդ չենք խնայել այն պատշաճ մակարդակով կազմակերպելու Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը աջակցելու համար։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev