Ադրբեջանի նախագահը հանդիպել է Գերմանիայի նախագահի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» (ըստ Վ. Ոսկանյանի՝ «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր): Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործունեությունը:
«Բերձորի (խմբ․) միջանցքում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցները դեմ են միջանքով Հայաստանի «անօրինական» զենք-զինամթերքի տեղափոխմանը։ Անհրաժեշտ է Ադրբեջանի սահմանային անցակետ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին»,- նշել է Իլհամ Ալիևը:
Նշենք, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակումից հետո ևս ադրբեջանական կողմը բարձրաձայնել է անցակետ ստեղծելու մասին: Զինամթերքի տեղափոխման մասին կեղծ հայտարարությունները ևս նպատակ էին հետապնդում դիվերսիոն հարձակումն արդարացնելու:
Խեղաթյուրելով իրականությունը՝ հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ Ադրբեջանին անհանգստացնում է Բերձորի միջանցքի «օգտագործումը» ռազմական նպատակներով, ռազմական փոխադրումների համար:
Add new comment