Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա․ «Հրապարակ»

Հրապարակ» օրաթերթը գրում է․

Թվում է` Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ԱԺ ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի՝ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»: Սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաեւ առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։

 ՀԱԵ բարձրագույն մարմինն Ազգային-եկեղեցական ժողովն է, որը եւ ընտրում է կաթողիկոս: Ընտրությունն անցկացվում է 3 փուլով: Առաջին փուլից հետո մնում են առավելագույն ձայներ ստացած 3 թեկնածուները, երկրորդ փուլից հետո՝ երեքից երկուսը, երրորդ քվեարկությամբ որոշվում է, թե ով կլինի կաթողիկոսը: Չնայած ՔՊ-ականները վերեւից հրահանգ են ստացել՝ կատաղի մարտեր մղել հոգեւոր դասի դեմ, մասնավորապես՝ կուսակրոնության թեմայով, սակայն մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ այլ` վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի «խաղաղության պայմանագրի» ալիեւյան տարբերակը՝ կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցումն է, այլ վտանգավոր պահանջներ։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev