Submitted by H.Aslanyan on
Դատ

Բաքվի դատարանում մերժել են Ռուբեն Վարդանյանի առաջարկները  

Բաքվի դատարանում երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առաջարկները մերժվեցին:

Արցախի նախկին պետնախարարի առաջին խնդրանքը վերաբերում էր իր ընտանիքին մեղադրական եզրակացության պատճենը տրամադրելուն, որը մերժվեց։

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց այդ հարցի շուրջ, որը նույնպես մերժվեց դատավորների կազմի կողմից։

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա հունիսի 10-ին։

 

Add new comment