Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

44-օրյա պատերազմի արդյունքում կորցրել ենք հայրենիքի մի մասը, բայց փոխարենը ձեռք ենք բերել պետություն. Փաշինյան

44-օրյա պատերազմի արդյունքում կորցրել ենք հայրենիքի մի մասը, բայց փոխարենը ձեռք ենք բերել պետություն, որն ավելի անկախ ու ինքնիշխան է։ Այս մասին ԵՊՀ-ում ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք ձեռնամուխ կլիներ հեղափոխության, եթե կարողանար վերադառնալ 2018 թվական՝ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վիճակը, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, բերեմ կոնկրետ օրինակ. 2025 թ-ի մարտի մեկն այն օրն է, որի դրությամբ Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր անցման կետերում ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Այդ որոշումը ես կայացրել եմ 2024 թ-ին։

Ես չէի կարող այդ որոշումը կայացնել 2018-2019 թ-ին, այդ ուղղությամբ մտածելն անգամ դժվար էր։ 2024 թ-ին ես կարող էի և կայացրել եմ այդ որոշումը։

Մենք Ռուսաստանին շնորհակալություն ենք հայտնել այս ընթացքում մեզ ցուցաբերած աջակցության համար, բայց ասել ենք, որ ինքներս կարող ենք վերահսկել մեր սահմանային կետերը»,- նշել է Փաշինյանը։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev