Submitted by H.Aslanyan on
Տեղ

Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու. մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս երկու բնակիչները գիշերը ժամը 1–ի սահմանում են մոլորվել եւ հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

«Նստել են ձիերը, գնացել են երրորդ ձիու հետեւից, որը սահմանի բերանին է եղել։ Գնացել են, որ բերեն։ Առավոտյան նոր գյուղում իմացել են, որ տղաները հայտնվել են ադրբեջանցիների մոտ։ Արդեն հաստատված է, որ այնտեղ են, հիմա հուսանք, որ շուտ տղաներին հետ կբերեն։

Էս կառավարությանը, որ նայում եմ՝ չգիտեմ, բայց միգուցե միջազգային կառույցները՝ Կարմիր Խաչ,  Եվախորհուրդ, մի բան անեն, չնայած ես դրանց նկատմամբ էլ հավատ չունեմ»,- ասաց նա։

Արգամ Հովսեփյանը նշեց, որ Տեղ գյուղում ԱԱԾ պոստեր չկան. «Մեզ մոտ աշխարհազորն է կանգնած։ Երևի պոստի տղերքը չեն նկատել տղաներին»։

Երիտասարդներից մեկը Տեղ գյուղից է, մյուսը՝ Արավուսից։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev