Submitted by H.Aslanyan on
Սյունիք

Կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում ու հույս ունենում, որ խաղաղություն կլինի. Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վստահեցնում է՝ կրակոցներով Ադրբեջանին չի հաջողվում սյունեցիների շրջանում խուճապ տարածել։

«Բայց թե խուճապ տարածելու բուն նպատակը որն է՝ դժվար կլինի պատասխանել, կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ գիշերային ժամերին կրակոցները լսելի են՝ միանշանակ է, բայց նպատակները կարող են խիստ տարբեր լինել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ կրակոցների ֆոնին մարդիկ ավելի շատ են հավատում ու հույս ունենում, որ խաղաղություն կլինի։

Ադրբեջանական կողմը, ըստ մարզպետի, ցերեկային ժամերին չի կրակում, հատուկ կրակում են գիշերային ժամերին։

Սյունիքի մարզպետը հերքեց լուրերն այն մասին, թե մարզից մարդիկ ուզում են թողնել ու հեռանալ։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev