Տիգրան

Անկանխատեսելի իրադարձությունների տարափ․ տարածաշրջանը կրկին տեղափոխվեց ակտիվ սպառնալիքների էպիկենտրոն

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, որի հետևանքով, ըստ առկա տեղեկությունների զինված ուժերի և Իսլամական հեղափոխության կորպուսի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ են զոհվել:

Ըստ աղբյուրի, հիմնական թիրախներից նաև այն գիտնականներն են եղել, ովքեր մեծ դերակատարություն ունեն Իրանի միջուկային ծրագրի զարգացման գործում:

Տարածաշրջանը կրկին տեղափոխվեց ակտիվ սպառնալիքների էպիկենտրոն, որտեղ անկանխատեսելի իրադարձությունների տարափ է սպասվում»:

Add new comment