Իր

Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով

Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։ Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ. այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։

Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանիի մահվան մասին ապատեղեկատվությունը», – նշված է հրապարակման մեջ։

Հունիսի 13-ի  գիշերը Իսրայելը սկսել է ռազմական գործողություն՝ «Առյուծների ազգ» անվանմամբ։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։

ՑԱՀԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի՝ մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգի» դեմ։

Add new comment