
Մենք այլ ընտրություն չունենք, չենք կարող թույլ տալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք. Իսրայելի ՊԲ
Չենք կարող թույլ տալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք, որը սպառնալիք կլինի Իսրայելի և ամբողջ աշխարհի համար. այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայությունը:
«Այսօր առավոտյան Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) նախահարձակ և նպատակային հարվածներ է իրականացրել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների վրա՝ կանխելու մոտ ապագայում միջուկային ռումբի ստեղծումը:
Մենք այլ ընտրություն չունենք։ Մենք գործում ենք ընդդեմ սպառնալիքի, որը անխուսափելի է և գոյաբանական վտանգ է ներկայացնում։ Չենք կարող թույլ տալ, որ Իրանի ռեժիմը ձեռք բերի միջուկային զենք, որը սպառնալիք կդառնա Իսրայելի և ամբողջ աշխարհի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ դրա՝ այս գործողությունն իրականացվել է հանուն այս հողի վրա իսրայելցիների ապրելու և ապագայի իրավունքի:
«Իսրայելի պետությունն ունի իրավունք և պարտականություն՝ պաշտպանելու իր ժողովրդին, և այն շարունակելու է դա անել», - նշվում է հայտարարությունում:
Add new comment