
Իրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ
Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ իրանական Tasnim լրատվական գործակալությանը հղումով:
«Հանցավոր ռեժիմի (Իսրայելի) կողմնակիցները պետք է իմանան, որ (Իրանի) արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», - ասվում է հայտարարության մեջ։
Add new comment