
Իսրայելն ու Իրանը համաձայնության հասնելու համար պետք է «ավարտին հասցնեն վեճը». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու համար երկրներին պետք է թույլ տալ «ավարտին հասցնել վեճը»։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France24 պարբերականից, այս մասին ԱՄՆ նախագահը լրագրողներին ասել է Կանադա ուղևորվելիս, որտեղ մասնակցելու է G7-ի գագաթնաժողովին։
«Հուսով եմ, որ համաձայնությունը ձեռք կբերվի։ Կարծում եմ՝ համաձայնության ժամանակը եկել է։ Տեսնենք, թե ինչպես կլինի, բայց երբեմն դրա համար հարկավոր է ավարտին հասցնել վեճը»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքն Իսրայելին խնդրել է դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները։Ավել վաղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն AFP գործակալությանը հայտնել էր, որ Թրամփը թույլ չի տվել Իսրայելին իրագործել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու պլանը։
Add new comment