
Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստը։
Ժողովը հատուկ քննարկել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողական վերաբերմունքն Ամենայն հայոց կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների դեմ։
Այս առումով, ժողովն արձանագրել է.
ա) Պետություն–եկեղեցի հարաբերությունների մասին ՀՀ Սահմանադրության համապատասխան կետերը կսահմանեն դրանց անջատ լինելը, հետևաբար՝ նաև եկեղեցու անկախությունը։ Սահմանադրությանը կհակասի նման միջամտություններ կատարելով հարցերի արծարծումը։
բ) Եկեղեցուն և եկեղեցականներին վերաբերող հարցերը քննվում են եկեղեցական կանոնադրության համաձայն։ Հետևաբար, եկեղեցուն և եկեղեցականներին առնչվող հարցերիբ միջամտելու որևէ իրավական հիմք պետությունը չունի:
գ) Խստորեն դատապարտելի է եկեղեցական հարցերը հրապարակային քննարկման համար օգտագործած ոճը։
դ) Հայրենիքին դիմագրաված գոյաբանական խնդիրների և անվտանգությանը սպառնացող իրավիճակի դիմաց, անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգները դիմակայելու ուղղությամբ՝ մերժելով նման բաժանարար և պառակտիչ փորձերը։
ե) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես միշտ, այս հանգրվանին ևս զորակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որեւէ ոտնձգություն։
Add new comment