
Իրանը նոր զենքերnվ ավելի ուժեղ hարձակումներ կսկսի Իսրայելի վրա. ցամաքային զnրքերի հրամանատար
Թեհրանն առաջիկա ժամերին նոր սպառազինության կիրառմամբ ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա, երեքշաբթի հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին:
«Նոր և առաջադեմ զենքերի կիրառմամբ զանգվածային անօդաչու թռչող սարքերով հարձակումներն արդեն սկսվել են և առաջիկա ժամերին միայն կուժեղանան», - հաղորդել է Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։
Մինչդեռ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերն ասել է, որ Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ:
«Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել: Երբ փոշին նստի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, որոնց համեմատ (Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ) փեյջերի գործողությունը գրեթե դատարկ բան կթվա», - ասել է Լեյթերը։
2024 թվականի սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր մասերում տեղի ունեցան կապի սարքերի, հիմնականում՝ փեյջերների և ռատիոների բազմաթիվ պայթյուններ։ Հանրապետության իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 37 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3,000-ը։
Add new comment