
Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին լուրջ հետևանքներով, եթե այն հարձակվի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, X-ում հայտնել է CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
Նա մեջբերել է Թրամփի խոսքերը, որոնք նա ասել էր նախագահական ինքնաթիռում՝ Կանադային ԱՄՆ վերադառնալիս։ ԱՄՆ առաջնորդն ասել է, որ Վաշինգտոնը «շատ ուժեղ կհարվածի, եթե նրանք (նկատի ունենալով Իրանին) որևէ վնաս պատճառեն ամերիկացիներին»։
Add new comment