
Իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցվելու երրորդ երկրներին
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը կամ դրանց հարվածների միջոցով ոչնչացումը բացառապես Իրան-ԱՄՆ կամ Իրան-Իսրայել հարաբերությունների հարց չէ:
Դրանց նկատմամբ հարվածները հսկայական վնաս են հասցնելու հատկապես Իրանի հարևան երկրներին և այս համատեքստում խնդիրը պետք է ունենա բացառապես քաղաքական հանգուցալուծում:
Անթույլատրելի է այդ թեմայի շահարկումը, որպես շանտաժի կամ սպառնալիքի միջոց կիրառելը, որովհետև իրանական միջուկային օբյեկտների թիրախավորումով մեծ ու ավելի ծանր հարված է հասցնելու երրորդ երկրներին»:
Add new comment