https://t.me/TatevHayrapetyantht

«Ի՞նչ է թաքնված «ինտեգրացիա» ասվածի տակ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ի՞նչ է ենթադրում Ադրբեջանի երազած ինտեգրացիան:

Եթե կարճ՝ դա ենթադրում է Արցախ՝ առանց հայերի: Սա հստակ է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սա ապացուցվում է ոչ միայն վերջին տասնամյակների պատմությամբ, այլև վերջին մեկ-երկու տարվա հայտարարություններով:

«Չկան հայեր, չկա խնդիր»․ սա է Ալիևի տրամաբանությունը, որը դարձել է պետական քաղաքականություն: Մի՞թե հաշտության ձգտող կողմն ամիսներով շրջափակման մեջ կդներ 120 հազար մարդու, կզրկեր նրանց գազից ու էլեկտրաէներգիայից, կմատներ ցրտի ու սովի: Ալիևը պարզ տեքստով հայտարարել է, որ «ճանապարհը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են դուրս գալ Արցախից»:

Դրանով չբավարարվելով՝ հետո անցան իրենց հայտնի գործելաոճին՝ սպանելով ոստիկանության ծառայողներին: Այսպիսով՝ Ադրբեջանի երազած «ինտեգրացիան» Արցախն է՝ առանց հայերի, իսկ հետո դա կտարածվի նաև Սյունիքի և Հայաստանի այլ շրջանների վրա: Այս քաղաքականությունն այնքան պարզ է ու հստակ, որ անգամ ադրբեջանցի պատգամավորներն են դրա մասին բարձրաձայնում առավոտից երեկո:

Հատված ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումից

Add new comment