Հաս

Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. Հրապարակ

Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։ 

Մի քանի օր է՝ փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիեւն էլ է մեկնում Թուրքիա, եւ Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության՝ ստորագրել պայմանագիրը, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը: 

Այսինքն՝ ռուսական 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից: Համաձայնագիրն ունենալու է նաեւ կից հավելված, որում ներառված են լինելու Ալիեւի մյուս բոլոր պահանջները, այդ թվում՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը»։

 

Add new comment