Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա
Մարտի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտահերթ գագաթնաժողովին։
Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Քննարկվել են հետևյալ թեմաները․
· հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը,
· տարածաշրջանային խնդիրներ,
· պաշտպանական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը։
Ընդգծվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին համապատասխան։
«Մեկ ազգ, երկու պետություն» պանթյուրքիստական կարգախոսի արմատները դրվել են դեռևս 1900-ական թվականներին, թուրք սոցիալիստ գրող Նազըմ Հիքմեթի կողմից։
Նազըմ Հիքմեթը, երբ այցելում էր Ադրբեջան, հայտարարում էր․ «Ես թուրք եմ, դուք էլ եք թուրք, մեր լեզուն նույնն է, մենք եղբայր ենք, նույն ազգն ենք»։
Այս խոսքերը դարձան Հեյդար Ալիևի սահմանած պանթյուրքիստական կարգախոսի հիմքը, որին մինչև այժմ հետևում է Ադրբեջանը։
Add new comment