Բաքվի պնդմամբ՝ նրանց կալանավորումն ու դատավարությունը իբր «չի խախտում» միջազգային իրավունքի ոչ մի նորմ, իսկ դատավարությունն ինքնին «թափանցիկ» է՝ մեղադրյալի իրավունքների «լիարժեք հարգմամբ»։ Բացի այդ, Ադրբեջանը հերքել է գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը:

Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում գտնվող հայերին

«ԿԽՄԿ ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում գտնվող հայերին, որոնց անունները նրանց փոխանցել էին Կարմիր խաչի հայ գործընկերները»։

 Այս մասին  հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Նրանք ծանրոցներ են ստացել հարազատներից, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել նրանց հետ և հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքների հետ»,–հավելեց նա։

Add new comment