Գրոսսի

ԱԷՄԳ-ն չունի ապացույց, որ Իրանը միջուկային ռումբ էր պատրաստում Իսրայելի հարձակման պահին. Գրոսսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը միջուկային ռումբի ստեղծմամբ չէր զբաղվում Իսրայելի գրոհների սկսվելու պահին: Այս մասին նա հայտնել է La Nacion թերթին տված հարցազրույցում:

Գրոսսին հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ն բանաձև էր ընդունել, որ Իրանը չի համագործակցում գործակալության հետ այնպես, ինչպես հարկն է, չէր տրամադրում համապատասխան բացատրություններ իր միջուկային ծրագրի տարբեր կողմերի վերաբերյալ։

«Իրանը հարստացնում էր ուրանը մինչև 60%, ինչն, ըստ էության, համարժեք է ռազմական նշանակության…. Բայց միևնույն ժամանակ, մենք հստակ նշել ենք, որ ոչ մի շոշափելի ապացույց չունենք այն մասին, որ Իրանն անցել է միջուկային զենք մշակելու փուլին»,- ասել է նա։

Add new comment