Submitted by detq-editor on
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կպահի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության խոստումը

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կպահի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության խոստումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությանը երկրի հավանական աջակցության մասին հարցին, ասել է, որ Անկարան մտադիր է «կատարել իր խոստումը»։

«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան կհետևի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակին։

Գործակալությունը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանը, հավանաբար, կվավերացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը մինչև օրենսդիր մարմնի փակումը։

«Մենք հետևելու ենք գործընթացին։ Մենք կկատարենք մեզ հանձնարարված առաջադրանքը։ Մենք տեր ենք կանգնելու մեր խոսքին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ ուրբաթ՝ մարտի 17-ին, նախատեսվում է հանդիպում Ֆինլանդիայի նախագահի հետ։

Add new comment