Ադրբեջանցի զինվորականներն այցելել են Ղազախստան
Ադրբեջանի և Ղազախստանի միջև 2023 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրին համապատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ այցելել են Ղազախստան։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Պատվիրակության այցի ծրագրին համապատասխան՝ ճեպազրույց է կազմակերպվել զինվորական ծառայության և ռազմական ոստիկանության գործունեության կազմակերպման, անվտանգության և այլ հարցերի շուրջ։
Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ։
Add new comment