Submitted by H.Aslanyan on
Սամվել

Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին, ամբողջ էլիտային դասել սևերի շարքը․ Սամվել Կարապետյան

Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին, ամբողջ էլիտային դասել սևերի շարքը․  գործարարները հայտնվեցին սևերի դաշտում։ Այս մասին ասված է  Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ։

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։

Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը: Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։

Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել:

Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը:

Պայքարելու ենք»,- ասված է հայտարարության մեջ։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev