Ալիև

Իրանի նախագահի հետ զրույցում Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ

Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին շրջանում ստեղծված լարվածությունը և Բաքվի ու Թեհրանի միջև համագործակցության հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ՝ կապված Իրանի և Իսրայելի միջև վերջերս տեղի ունեցած զինված բախման հետ, վերահաստատելով Ադրբեջանի անսասան դիրքորոշումը՝ ի նպաստ կայունության և խաղաղության»։

Ալիևն իրանցի գործընկերոջը հրավիրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի սկզբին՝ Ադրբեջանում։

Add new comment