Պուտինը և Ասադը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերը
Պուտինը և Ասադը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերը
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար ալ-Ասադը երեկ Կրեմլում քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը: Այդ մասին այսօր ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է մեր համագործակցությանն այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմատեխնիկականն է, ապա՝ այո, դա էլ է քննարկվել, սակայն արդյունքների մասին, հասկանալի պատճառներով, հրապարակավ չի հաղորդվում»,- ասել է Պեսկովը:
Ըստ նրա՝ Պուտինի և Ասադի զրույցում անդրադարձ է եղել նաև Սիրիայի և Թուրքիայի հարաբերություններին:
Add new comment