Submitted by H.Aslanyan on
Միքայել

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա. փաստաբան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշում կա, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ակնհայտ է, որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է կատարվում։ Հիմա ընթացակարգն այսպես է լինելու երբ սրբազանը ներկայանա քննչական կոմիտե, պետք է իրենք ներկայացնեն միջնորդություն դատարան կալանքի հարցը լուծելու համար։ Դա դատարանում քննվելու է, որոշվելու է նա կալանավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր գնահատմամբ սա ակնհայտ քրեական ապօրինի հետապնդում է։ Սրբազանի համար փաստաբանական թիմ է ձևավորված։ Մենք ամեն ինչ կանենք սրբազանի պաշտպանությունն իրականացնելու համար»,- ասաց  փաստաբանը։

Առավոտյան իրավապահները խուզարկություն են արել Շիրակի առաջնորդարանում, ինչպես նաև Միքայել Սրբազանի բնակության հասցեում, ապա գնացել Մայր Աթոռ, քանի որ Միքայել Սրբազանը Էջմիածնում քահանայական ժողովի է եղել։  Սրբազանը, ըստ տեղեկությունների, գնում էր Քննչական կոմիտե։

 

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev