Մակրոնը Նիկոլին Նոբելյան մրցանակ է խոստացել, եթե ՀՀ-ն միակողմանի զիջումներով խաղաղության գնա
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Նիկոլին խոստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, եթե Հայաստանը միակողմանի զիջումներով ի վերջո հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «հարաբերությունների կարգավորման»:
Արդեն կասկած չունեմ, որ բացի մնացյալը, հենց այս թակարդի հեռանկարն է Նիկոլին մղել/մղում ադրբեջանական ու թուրքական ուղղություններով ինքնամոռաց զիջումների ու ազգային նվաստացման:
Ելիսեյան պալատը թակարդն ընկած Նիկոլին համոզել է, որ նման մրցանակն ինքնին կդառնա նրա անձնական անվտանգության ցմահ ու գործուն երաշխիքը, բացի միջազգային հեղինակությունը։
Նիկոլն ակնհայտորեն կուտը կերել է: Հայ ժողովրդի գլխին այսքան բան բերելուց հետո անձնական անվտանգության վստահելի այլընտրանքի բացակայությունն է երևի Նիկոլին մղել հավատալ նման թակարդի՝ հնարավոր ու անհնար ամեն ինչ զիջել, ստորանալ, միայն, թե հասնի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ անգամ ոչինչ չասող թղթերի ստորագրման: Կարևորը ստանա խաղաղության նոբելյան մրցանակ եւ լուծվի իր անձնական անվտանգության հարցը:
Այս համատեքստու՛մ փնտրեք Մակրոնի՝ առաջին հայացքից արտասովոր կիրակնօրյա աջակցությունը Նիկոլին ներքաղաքական հատուկ շեշտադրմամբ: Ու մտածեք, թե ինչ շահեր ունեն այդ գործարքներից Մակրոնը, Միշելն ու Նիկոլի իշխանության ստվերային տերերը
Նիկոլն ակնհայտորեն ծամել ու կուլ է տվել այն խայծը, ինչ մերժել էր Սարգսյանը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ-ազգային շահերն ուրանալու դիմաց: Առանց հասկանալու, որ այդ հարցում ևս խաբված է դուրս գալու:
Add new comment