Submitted by H.Aslanyan on
Լավրով

Հայաստանում չկա «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ», պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին. Արարատ Միրզոյան

Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը, ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկությունը ճիշտ և ամբողջական չէ: Այս մասին ԵՄ բարձ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

«Եթե չեմ սխալվում պարոն Լավրովն օգտագործել էր «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը»: Կրկին, պարոն Լավրովի տեղեկությունները չեն համախպատասխանում իրականությանը, Հայաստանում չկա «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»: Այն  ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար, վերաբերվում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից քաղաքական գործընթացներին խառնվելուն, մասնակցելուն:

Համաձայն մեր իրավապահ մարմինների՝ ոչ իրավական ձևով է եղել ցանկությունը մասնակցելու քաղաքական գործընթացներին այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելը կամ նախաձեռնելը: Կրկին ուզում եմ ընդգծել՝ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է, և պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, ներքին քաղաքականությանը:

Կուզեի օգտվել առիթից և կոչ անել պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիագործընկերներին, ես կարծում եմ՝ ՌԴ պաշտոնյաները և մեդիափորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խանռվել մեր ներիքն գործերին»,- ասաց ԱԳ նախարարը:

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev