Submitted by H.Aslanyan on
Վերադարձ

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք  արժանապատիվ և  անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ 

Ճեպազրույցին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը և «Քրիստոնեական համերաշխության» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։

Նշվում է, որ տեղի ունենալիք ճեպազրույցի ժամանակ բանախոսները կանդրադառնան «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» նախաձեռնության աշխատանքներին, որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենիք: 

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկել «Շվեյցարական խաղաղ նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» միջկուսակցական հանձնախումբը, որը բխում է երկրի խորհրդարանի երկու պալատներր ընդունած բանաձևից, ինչը երկրի կառավարությանը մանդատ է տալիս ստեղծել խաղաղության ֆորում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև միջազգայնորեն միջնորդավորված երկխոսությունը խթանելու համար։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev