Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը
Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 49 հազարը, վիրավորների թիվը՝ ավելի քան 115 հազարը։ Նշենք՝ 7.7 և 7.6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-աևելքում գտնվող Մարաշ (Քահրամանմարաշ) նահանգում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում:
Հինգշաբթի Ստամբուլից 250 կմ դեպի արևելք գտնվող Բոլու քաղաքում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրք սեյսմոլոգները։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Add new comment