Submitted by H.Aslanyan on
Դեսպան

ԱՄՆ դեսպանությունը մերժել է աջակցել Փաշինյանին Եկեղեցու դեմ պատերազմում, ՄԹ-ն՝ խոստացել օգնել. 24News

24News-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մերժել է Նիկոլ Փաշինյանին աջակցել Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի դեմ սկսված պատերազմում, ինչն ակնկալում էին իշխանությունները, որոնք փորձել են ամերիկացի դիվանագետներին համոզել, թե իբր պայքարում են «ռուսական գործակալական ցանցի դեմ»։

 Ընդ որում, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համարվում է ԱՄՆ նախկին դեմոկրատական վարչակազմի կողմնակից, և, եթե իր կամքով լիներ, անպայման կփորձեր աջակցել Նիկոլ Փաշինյանին, սակայն նմանատիպ հնարավոր որոշումը դեմ կլիներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քրիստոնեահեն քաղաքականությանը։ Ուստի և ամերիկացիները Հայաստանի իշխանություններին հասկացրել են, որ այս հարցում իրենց աջակցությունը նրանք չեն վայելում։ 

Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանին, նույն մեր աղբյուրի պնդմամբ, Եկեղեցու դեմ պայքարում աջակցություն է խոստացել Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։ Վերջիններս նաև, ըստ մեր զրուցակցի, խոստացել են բերել  Եվրամիության աջակցությունը Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev