«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, և սա շարունակվում է արդեն տասը տարի։ Այսպիսով, Ամերիկան ասում է. «Լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ ճանապարհը հարյուր տարով, և բոլորը կկարողանան օգտվել դրանից», - ասել է Բարաքը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ն առաջարկում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով իր վերահսկողության տակ առնել

ԱՄՆ-ն առաջարկել է իր վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Սյունիքում տրանսպորտային «միջանցքը»՝ երկու հարավկովկասյան երկրների միջև խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերը արագացնելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է Middle East Eye-ը,  նախօրդ ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Բարաքի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարով վարձակալել ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածը և այն փոխանցել ամերիկյան մասնավոր ընկերությանը՝ որպես չեզոք միջնորդ։ Վաշինգտոնի կարծիքով՝ սա կարող է վերացնել փոխադարձ անվստահությունը և արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը։

 

«Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, և սա շարունակվում է արդեն տասը տարի։ Այսպիսով, Ամերիկան ասում է. «Լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ ճանապարհը հարյուր տարով, և բոլորը կկարողանան օգտվել դրանից», - ասել է Բարաքը Նյու Յորքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Քարնեգի հիմնադրամի տվյալներով՝ ծրագիրը հիմնված է ԵՄ նմանատիպ առաջարկի վրա և նախատեսում է, որ ամերիկյան լոգիստիկ ընկերությունը կհսկի ապրանքների տեղափոխումը երթուղով, երկու կողմերին էլ տրամադրելով թափանցիկ տվյալներ։ 

 


 

Add new comment