Վարդան

Աննախադեպ «ինքնիշխան» ենք. մեկը բռնազավթման մեջ է պահում մեր տարածքի մի մասը, մյուսը՝ բարբաջում «միջանցք» կոչեցյալի, 3-րդը՝ ՀՀ տարածքի վարձակալության մասին

Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. մեկը Հայաստանը պաշտոնապես անվանում է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» և բռնազավթման մեջ պահում մեր տարածքի մի մասը, մյուսը՝ ռեժիմով բարբաջում «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի մասին, երրորդը՝ հայտարարում Հայաստանի տարածքի մի մասի վարձակալության պատրաստակամության մասին։

Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է  իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ Հայաստանից միայն հերքում են և շնորհակալություն հայտնում ամեն Բուրկինա Ֆասոյի՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։

Հիշողությունը կարճ բան է, քանզի բոլորը մոռացել են, որ ընդամենը 5 տարի առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբն էր վայնասուն ու կական բարձրացնում «20 տոկոսի», իբր, բռնազավթման մասին և ուրախանում հերթական Կոտ դ'Իվուարի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչման փաստից»։ 

 

Add new comment