Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգվել է
Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, հաստատել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը ևս 90 օրով՝ մինչև 2025 թվականի նոյեմբերի 5-ը երկարաձգելու որոշումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Համապատասխան թիվ 13471 և թիվ 13472 օրինագծերին կողմ է քվեարկել 320 պատգամավոր, դեմ՝ մեկ ձայն։ Ռադայի որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 7-ին։
«Սա Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր տասնվեցերորդ երկարաձգումն է։ Իր պատմության մեջ առաջին անգամ Ուկրաինան ռազմական դրություն մտցրեց 2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան։ Այս ռեժիմը երկարաձգվում է յուրաքանչյուր 90 օրը մեկ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ռազմական դրության ռեժիմը Ուկրաինայի իշխանություններին իրավունք է տալիս մտցնել մի շարք սահմանափակումներ։ Ի թիվս այլ սահմանափակումերի, այս պահին ընտրություններն արգելված են։ Դրա հետ կապված՝ Ուկրաինայում տեղի չեն ունեցել հերթական նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված էին 2024 թվականին։
Add new comment