Submitted by H.Aslanyan on
Արա

Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է համաժողով անցկացնել ի պաշտպանություն Հայոց եկեղեցու

Ռուսաստանի հայերի միությունը միջազգային առցանց համաժողով կանցկացնի ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը։

«Ինձ զանգահարում են աշխարհի տարբեր երկրներից, «պարոն Աբրահամյան, ինչպե՞ս է դա հնարավոր»։ Որովհետև շատերը վախենում են Հայաստան գալ։ Ես մտադիր եմ համահայկական համաժողով կազմակերպել՝ ի պաշտպանություն եկեղեցու, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտի»,- ասել է Աբրահամյանը՝ պնդելով, որ իրական հավատացյալները չպետք է վախենան հանդես գալ ի պաշտպանություն եկեղեցու և իրենց կարծիքն արտահայտել այս հարցի վերաբերյալ։

Աբրահամյանը նաև նշել է, որ հայկական սփյուռքի կազմակերպություններից մեկի՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարն է, այդ կառույցը ևս կմասնակցի ապագա համաժողովին։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev