Submitted by H.Aslanyan on
Փաստ

Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հնչող կոչերին ու խաղաղության մասին հավաստիացումներին՝ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում Ադրբեջանը շարունակում է սահմանային լարվածություն հրահրել։ Մեր ունեցած տեղեկություններով, անցած շաբաթվա ընթացքում ՀՀ արևելյան և հյուսիսարևելյան սահմանային ուղղություններում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ տարբեր ինտենսիվությամբ կրակոցներով։

Մասնավորաբար, Խոզնավարի ուղղությամբ գրեթե ամեն գիշեր արձանագրվում են կրակոցներ՝ ՊԿ և ինքնաձիգ զենքերից՝ միջինը 20–30 փամփուշտ յուրաքանչյուրից։ Վարդենիսի ուղղությամբ կրակոցներ գրանցվում են շաբաթական 3–4 անգամ՝ հիմնականում գիշերային ժամերին։ Հակառակորդը կիրառում է ավտոմատ ինքնաձիգներ՝ միջինը ավել ի քան 30 փամփուշտ։ Բերդի՝ Մեհրաբի դիրքերում կրակոցները գրեթե ամենօրյա բնույթ են կրում՝ հատկապես երեկոյան ժամերին։ Կիրառվում են ԱԿՄ, ԱԿՍ տեսակի զենքեր՝ միջինը 30 և ավելի փամփուշտներով։ Հնարավոր է՝ առավելագույնը շաբաթական ընդամենը 1 կամ 2 օր չարձանագրվի կրակոց։

«Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, անգամ եթե համաձայնենք իրենց բոլոր պահանջներին, անգամ 300 հազար ադրբեջանցու տեղափոխմանը»,անդրադառնալով թեմային՝ ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Ըստ նրա, Բաքուն միշտ նոր պահանջներ է դնելու, որովհետև Հայաստանի ղեկավարը մարդ է, որը համաձայնում է ամեն ինչի։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev