Վրաստանում ռազմական ճամբար կբացվի բարձր դասարանցիների համար
Վրաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում Է այս տարի բացել ամառային ռազմական ճամբար բարձր դասարանների աշակերտների համար: Այդ մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը:
«Երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգու բարձրացման, առողջ ապրելակերպի քարոզման և վրացական բանակի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով պաշտպանության նախարարությունն սկսում է նոր նախագիծ, որը պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցությունների և հասարակայնության հետ կապերի վարչության նախաձեռնած ծրագիրն է: Այս տարի պաշտպանության նախարարությունն այն առաջին անգամ կիրականացնի կրթության և գիտության նախարարության հետ միասին», - նշվում է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Ճամբարը կբացվի Թբիլիսիի մունիցիպալիտետի Կոջորի ավանում՝ ծովի մակարդակից ավելի քան 1.300 մետր բարձրության վրա՝ շրջապատված անտառներով:
Ճամբարը կընդունի 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների: Ճամբարի տարածք են այցելել պաշտպանության և կրթության փոխնախարարներ Գրիգոլ Գիորգաձեն և Թամար Մախարաշվիլին, որոնք դիտել են ենթակառուցվածքները և քննարկել դպրոցականների պատրաստման ծրագիրը։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ճամբարի տարածքում նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
Add new comment