Submitted by H.Aslanyan on
Հովիկ

Ստեփանակերտի հուշահամալիրը այսօր կանգնած է նույն վտանգի առաջ, ինչ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը.

Արդեն երկու շաբաթից ավելի սոցիալական ցանցերում շրջանառվում են տեսանյութեր, որոնցում պարզ երևում է, որ Ստեփանակերտի հուշահամալիրը պատված է ցուցապաստառներով։ Այս մասին դեռևս հուլիսի 8-ին ահազանգել էր «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը՝ «Փաստագրում՝ հանուն պահպանության» ծրագրի շրջանակում Շուշի քաղաքի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգների ստեղծման աշխատանքների ամփոփման շնորհանդեսի ժամանակ։

Նման գործողությունները վկայում են ոչ միայն հուշահամալիրի հանդեպ հարգանքի բացակայության, այլև հստակ նպատակաուղղված քաղաքականության մասին՝ միտված Արցախի պատմամշակութային ժառանգության հետքերը թաքցնելուն, ապա՝ ոչնչացմանը. մի բան, որի դրսևորումներից մեկը տարիներ առաջ հանդիսացավ Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը։ Մշակութային ցեղասպանությունը և հայ ժողովրդի պատմական ժառանգության բռնայուրացումը ադրբեջանական պետության վարած` քսենոֆոբիայի քաղաքականության գերակա ուղղությունն է, որն այսօր իրականացվում է բռնազավթված Արցախում։

Ստեփանակերտի հուշահամալիրը, որն ընդգծում է արցախցիների մասնակցությունը նացիզմի դեմ մղված համաշխարհային պայքարին՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմների ընթացքում, այսօր կանգնած է նույն վտանգի առաջ, ինչ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը։

Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող քաղաքականությունը՝ մշակութային ժառանգության խեղաթյուրում, յուրացում և վերացում, շարունակվում է՝ միջազգային կառույցների անտարբերության և թույլ արձագանքի պայմաններում։

Ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ արձագանք ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև միջազգային մասնագիտացված կառույցների, մշակութային և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։

Ստեփանակերտի հուշահամալիրի և ընդհանրապես Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը այլևս միայն մշակութային հարց չէ. այն վերածվել է քաղաքակրթական արժեքների և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հրատապ պահանջի։

Add new comment

From the author

Զատուլին
We cannot under any circumstances consider Armenia’s latest elections democratic — Zatulin
Նիկոլ
If there Is an Invitation, I will go to Baku in 2029 — Nikol Pashinyan
Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev