Ուկրաինան հարձակվել է Ռոստովի մարզի վրա, կան վիրավորներ
Ռոստովի մարզը գիշերը հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, երեք մարդ վիրավորվել է, հայտնել Է մարզպետի պաշտոնակատար Սլյուսարը:
Հարվածը հասցվել է Նովոչերկասկի, Շախտի, Մյասնիկովի, Ռոդիոնովո-Նեսվետայսկի և Ակսայի շրջաններին։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել է 33 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Add new comment