Submitted by Անի Երյան on
Տաթևիկ

Հենց Ալիեւն ասի՝ էդ տոնի դեմ պայքարի, ինքը ակտիվորեն կսկսի պայքարել հազարամյակների պատմություն ունեցող Վարդավառի դեմ

Երկրի թիվ մեկ «ստատուսագիրը», որը համատեղության կարգով դեռեւս նաեւ ՀՀ վարչապետն է, իրան անտեղյակի տեղ է դրել, ու անվերջ գրառումներով ձեաւցնում է՝ իբր չգիտի, որ դեռ հեթանոս ժամանակներից հայերը շատ հավեսով նշել են Վարդավառի տոնը: 

 

Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Դա այնքան տարածված է եղել հայոց մեջ, որ անցել է քրիստոնեական շրջան ու դարձել Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը։ 
«Ստատուսչին» չգիտի, որ հայերը արդեն մի քանի հազարամյակ իրար հավեսով ջրում են, ու ինքը դրա հետ ոչ մի կապ չունի։ Ավելին, հենց Ալիեւն ասի էդ տոնի դեմ պայքարի, վրես ազդում է, որ ուրախ ջրում եք իրար, ինքը ակտիվորեն կսկսի պայքարել հազարամյակների պատմություն ունեցող Վարդավառի դեմ»։

Add new comment